ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը տեղափոխվել է Քլիվլենդի (Օհայո նահանգ) հիվանդանոց: Հայտնի է դարձել, որ 85-ամյա քաղաքական գործիչը վատ է զգացել թռիչքի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը` հղում անելով Քլիվլենդի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչներին:
Հաղորդվում է, որ Ջիմի Քարտերը Ատլանտայից թռչում էր Քլիվլենդ, որտեղ պետք է մասնակցեր իր գրքի շնորհանդեսին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը ստամոքսի հետ կապված խնդիրներն են եղել:
ԱՄՆ նախկին նախագահի գրքի վաշինգթոնյան շնորհանդեսը չեղյալ չի համարվել: Քարտերը հեռախոսով Բարաք Օբամային հայտնել է, որ իրեն արդեն լավ է զգում եւ պատրաստվում է շարունակել իր գրքի շնորհանդեսի տուրնեն ողջ երկրի տարածքում:





























