Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Սուրինովը կոչ է արել օտարերկրացիներին մասնակցել հոկտեմբերի 14-25-ին կայանալիք մարդահամարին:

«Անկախ նրանից, օրինական, թե ապօրինի են գտնվում Ռուսաստանի տարածքում, նրանք չպետք է վախենան տեղեկատվության բացահայտումից կամ հայրենիք արտաքսվելուց»,- ասել է նա:

Ըստ Սուրինովի, գրանցվողի մասին անկետայում ոչ անուն կա, ոչ ազգանուն:

Սուրինովը նշել է, որ վիճծառայության ղեկավարությունը հանդիպումներ է անցկացրել խոշոր համայնքների ներկայացուցիչների հետ: Ինչպես նշել է Հայաստանի ներկայացուցիչը, ՀՀ քաղաքացիները հանգիստ են վերաբերում մարդահամարին, իսկ երկիրը լքում են նրանք, ովքեր, օրինակ, հետախուզման մեջ են: