Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ   5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը  (USGS):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 13:38-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայվել է Ալյասկայի ծոցում Միդլթոն կղզուց դեպի արեւելք: Երկրաշարժի աղբյուրը գտնվել  1,5 կմ խորության վրա: 

Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: