Սեպտեմբերի 29-ի առավոտյան հատուկ գործողության արդյունքում Դաղստանում ոչնչացվել է 10 գրոհային, հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

«Վաղ առավոտից Դաղստանում երկու հատուկ գործողություններ են ընթանում գրոհայինների խմբերի դեմ Մախաչկալայի ծայրամասում գտնվող Սեմենդեր գյուղում եւ Կասպիյսկում՝ «Խազար» առողջական կենտրոնի մոտ»,- նշել է աղբյուրը:

Միեւնույն ժամանակ հատուկ գործողությունը շարունակվում է. ավազակները փակվել են երկու բնակելի տներում: Իրավապահների շարքում վիրավորների կամ զոհվածների մասին տեղեկություններ չկան: