Բիոհավելումների վաճառքով զբաղվող ընկերության մենեջերները իրավապահներից փախչելու վտանգավոր եղանակ են ընտրել:
Ընկերության հինգ մենեջերները դուրս են նետվել պատուհանից Մոսկվայի հյուսիս-արեւելքում գտնվող գրասենյակի խուզարկության ընթացքում: «Առողջություն բնությունից» ընկերության գրասենյակը գտնվում է Մալմոսկովյան փողոցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Մենեջերներից երեքը, դուրս ցատկելով երկրորդ հարկի պատուհանից, կոտրել են ոտքերը:
Երեք մարդու տեղաոխել են հիվանդանոց, մյուսները հրաժարվել են բուժօգնությունից:




























