Երեւանի պետական համալսարանը եւ «Հայկական PR ասոցիացիան» «Գրքի տոն» են նախաձեռներ, որը տեղի կունենա ԵՊՀ գրադարանի նախասրահում, սեպտեմբերի 29-ին, ժամը 13:30-ին:
2012 թվականին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս աննախադեպ միջոցառմանն ընդառաջ Երեւանի պետական համալսարանը եւ «Հայկական PR ասոցիացիան» նախաձեռնել են իրականացնել «Գրքի տոն» ԵՊՀ-ում:
ԵՊՀ հրատարակչությունը Հայաստանում գործող ամենահին հրատարակչությունն է: Համալսարանում առաջին գիրքը լույս է տեսել 1920թ:
2009-2010 ուս. տարում Համալսարանի հրատարակչությունը գրանցել է ամենաբարձր ցուցանիշները. հրատարակվել է 200-ից ավելի անուն գիրք՝ 3390 հրատ. մամուլ ծավալով:
ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված գրքերը կցուցադրվեն, ինչպես նաեւ՝ կազմակերպիչները որոշակի քանակությամբ գրքեր կնվիրեն այցելուներին, ուսանողներին, գրադարանների ներկայացուցիչներին:
Նախաձեռնության հիմնական նպատակն է կոչ անել երիտասարդներին, հատկապես՝ ուսանողներին ընթերցել գրքեր, հաճախ օգտվել գրադարաններից եւ ընթերցանությունը դարձնել հաճելի զբաղմունք: Նախաձեռնությանը կմիանա ՀՀ ԿԳ նախարար Արեմն Աշոտյանը:



























