Խանտի Մանսիյսկում սկսվել է ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունը: Շախմատային ակադեմիայի դահլիճում, որտեղ ընթանում է Կոնգրեսը, տեղադրվել են քվեատուփեր եւ ընտրախցեր: Սպասվում է, որ հաղթողի անունը հայտնի կդառնա առաջիկա ժամվա ընթացքում: Կոնգրեսականները պետք է ընտրեն նաեւ մայրցամաքային ֆեդերացիաների նախագահներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախագահի թեկնածուներն են Կիրսան Իլյումժինովն ու Անատոլի Կարպովը:



























