ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, էկոլոգիայի, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կարեւորությունը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների զարգացմանն ու զորացմանը: