Սյունիքի մարզային հակահամա¬ճա¬րակային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 27-ին ժամը 20.10-ին սննդային թունավորումով (օգտագործել են սունկ) Կապանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել նույն քաղաքի Շղարշիկ բանավանի բնակիչներ 42-ամյա Նունե Թեւանյանը, 19-ամյա Սաթինե եւ 16-ամյա Դավիթ Գասպարյանները:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է:
Թունավորման դեպք է գրանցվել նաեւ Վանաձորում:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.00-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի բնակիչ, 3-ամյա Արեն Զոհրաբյանը:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Տուժածը, ստանալով բուժօգնություն, ժամը 14.30-ին դուրս է գրվել:





























