Չինաստանի սաֆարի պարկերից մեկում թայվանական արջը սովորել է լողալ նավակով, հայտնում է Daily Mail-ը։ «Էվոլյուցիա։ Գիշատիչ կենդանին խելացի է»,- գրել է թերթը։

Հնարավոր է, որ կենդանին ուզում էր հանգստանալ կամ սեփական նավն ունենալ, բայց դրա վրա բարձրանալն այդքան էլ դյուրին գործ չի եղել, հավելում է թերթը։

Արջի փորձերին հետեւել են Յունչուանի սաֆարի պարկի աշխատակիցները։ Լուսանկարներից դատելով՝ արջից բավական ժամանակ է պահանջվել նավակ նստելու համար։

Երբ նավակը լցվել է ջրով, արջը «հանձնվել  է» եւ վերադարձել խաղակիցների մոտ։