Թուրքիայի Անթալիա նահանգում գտնվող աստղադիտարանի տնօրենը դիմել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին՝ բողոքելով, թե շրջակայքում շահագործվող մարմարի հանքերի փոշու հետեւանքով հնարավոր չի լինում տեսնել տիեզերքը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ աստղադիտարանի տնօրեն Զեքի Էքերը զեկույց է ներկայացրել Թուրքիայի գիտական եւ տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ Նուքեթ Յեթիշին՝ բողոքելով շրջակայքում շահագործվող մարմարի հանքերի փոշուց, որի պատճառով հնարավոր չի լինում տիեզերքում հետազոտություններ իրականացնել։ Նուքեթ Յեթիշը խոստացել է հանդիպել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ եւ ներկայացնել խնդիրը։
Անթալիայի Բեյ լեռնաշղթայի լանջերին՝ 2547 մետր բարձրության վրա գտնվող աստղադիտարանը ունի հզոր 5 աստղադիտակ եւ գիտական նախագծեր է իրականացնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ։




























