Սեպտեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, «Վահան»  կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները հայտնաբերել եւ առգրավել են տարբեր տեսակի զենքի տեսակներ ու փամփուշտներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել եւ առգրավվել են մեկ նռնականետ, որսորդական ութ հրացան, ութ ատրճանակ, չորս ինքնաձիգ, ինքնաձիգի տասներկու պահունակ, մեկ ինքնաձիգ ատրճանակ, հինգ նռնակ, նռնակի չորս պայթուցիչ, որսորդական մեկ դանակ եւ տարբեր տրամաչափի 1863 փամփուշտ: