Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ եւ փախուստի դիմել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bild-ը:

Միջադեպի արդյունքում երեք մարդ է վիրավորվել:

Նշվում է, որ տղամարդը կրակ է բացել Bar Celona բարի հարեւանությամբ: Հաստատությունից ոչ հեռու ոստիկանական բաժանմունք կա:

Իրավապահները շրջափակել են դեպքի վայրը՝ փորձելով հանցագործին գտնել թարմ հետքերով, բայց հաջողության չեն ասել:

Հանցագործի որոնման աշխատանքները շարունակվում են: