Հունական լրատվամիջոցների լրագրողները հերթական 48 ժամյա գործադուլն են նախաձեռնել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխման դեմ:

Լրագրողները միանալով պետծառայողների ու մասնավոր ձեռնրկությունների արհմիությունների որոշմանը՝ գործադուլը կսկսեն մայիսի 6-ի առավոտյան ժամը 6-ին ու կշարունակեն մինչեւ մայիսի 8-ի առավոտյան ժամը 6-ը, ասվում է լրագրողների միություննեի համահունական ֆեդերացիայի (POESY) հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունաստանի կառավարությունը մինչ այդ խորհրդարան է ուղարկել կենսաթոշակային բարեփոխման մասին օրինագիծ: Քվեարկությունը կլինի հանգստյան օրերին՝ մայիսի 9-ին ծրագրված Եվրախմբի նիստի նախօրեին: Կենսաթոշակային տարիքը մինչեւ 67-ը բարձրացնելուց բացի օրինագիծը նախատեսում է նաեւ ապահովագրական մուծումների ավելացում ու ապագա կենսաթոշակառուների կենսաթոշակի իջեցում, նաեւ ոլորտային կենսաաթոշակային հիմնադրամների վերացում:

Երկու օրվա ընթացքում հեռարձակվելու են միայն երկու 15 րոպեանոց գործադուլային թողարկումներ՝ ռադիոյով՝ 13:15-ին ու հեռուստատեսությամբ՝ 20:00-ին:

Մինչ այդ հունական լրատվամիջոցները գործադուլ էին արել նաեւ ապրիլի 21-ից 27-ը:

POESY-ն այս օրենքը անվանում է մահաապատիժ, որը ոչնչացնելու է բոլոր աշխատողների ու կենսաթոշակառուների ապահովագրական ու արհմիութենական իրավունքները: Արհմիությունը դժգոհություն է հայտնում վարչապետի անհետեւողականությունից, որը խոստացել էր օրինագիծը քվեարկության դնելուց առաջ ընդունել լրատվամիջոցների աշխատակիցնեի պատվիրակությանը  եւ նրանց հետ քննարկել այն: Անկախ քվեարկության արդյունքներից՝ լրագրողները չեն դադարի պայքարել իրենց իրավունքների, արժանապատվության ու ազատության համար, ասվում է նրանց հայտարարության մեջ:

Արհմիությունը բոլոր միություններին՝ ասոցիացիաայի անդամներին, կոչ է անում ապահովել գործադուլի հաջողությունը ու ամբողջ երկրում ժողովներ անցկացնել: