Գիտնականների խումբը դեպի Անտարկտիդա արշավի ժամանակ հայտնաբերել է դինոզավրերի ավելի քան մեկ տոննա քարացած մնացորդներ, հայտնում է ABC News-ը։

Որոշ գտածոներ 71 մլն տարվա վաղեմություն ունեն։ Հայտնաբերված հնությունների ցուցակում շատ են հնագույն սողունների մնացորդները։

«Հայտնաբերվել են ծովային մողեսների՝ պլեզիոզավրի եւ մեզոզավրի մնացորդներ»,- ասում է Քվինսլենդի համալսարանի դոկտոր Սթիվ Սոլսբերին։

Գիտնականները նաեւ գտել են հնագույն թռչունների քարացած մնացորդներ։