Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների եւ Գորիսի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի կենտրոնական զբոսայգուց բերման են ենթարկել 26-ամյա Արկադի Ա.-ին եւ 47-ամյա Սարգիս Ք.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արկադի Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ծխախոտի գլանակ, 0,5 գրամ թմրանյութի նմանվող դեղնականաչավուն չոր զանգվածով, իսկ Սարգիս Ք.-ի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է 1,2 գրամ թմրանյութի նմանվող դեղնականաչավուն չոր զանգված:
Ըստ նրանց հայտարարության` հայտնաբերվածը թմրամիջոց է, որը սեպտեմբերի 27-ին քաղել են Գորիսի կենտրոնական մարզադաշտի հարակից տարածքից:
Կատարվում է հետաքննություն:





























