Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Լեհաստանի թիմին:

Հաղթական միավորը վաստակեց Գաբրիել Սարգսյանը, որը սեւերով հաղթեց Բարտոլոմեյ Մացեժային: Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը ոչ ոքի խաղացին: