Շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը Խանտի Մանսիյսկում լրագրողներին հայտնել է, որ ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Կիրսան Իլյումժինովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Քվեարկությունը գաղտնի էր: Իլյումժինովի օգտին տրվել է 95, Կարպովի օգտին` 65 ձայն: Կոնգրեսին երեք պատվիրակներ ձեռնպահ են եղել, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:




























