Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են ակտիվացնել ավելի վաղ ստեղծված «երկու գումարած երկու»՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների ձեւաչափով շփումները: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, նշվել է, որ «դա օգտակար կառույց է եւ կարելի է ավելացնել դրա կիրառման մեխանիզմները»:

Ըստ RNS-ի, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Կորեական թերակղզու իրադրությունը: Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը դեմ է Հարավային Կորեայում ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայմանը՝ ի պատասխան Փհենյանի կողմից սպառնալիքների, դա ոչ համարժեք արձագանք կոչելով:

Բացի այդ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանն ու Ճապոնիան պայմանավորվել են հստակ գաղափարներ մշակել խոշոր ներդրումային ծրագրերի համար:

Բանակցությունները տեւել են ավելի քան 3 ժամ, ՌԴ նախագահի Սոչիի նստավայրում: