Վենեսուելայի Լարա նահանգի Բարկիսիմենտո քաղաքում սպանվել է այդ երկրի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Հերման Մավարեն: «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդին հասցրել են հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքներից:

Մավարեին է մոտեցել մի մոտոցիկլիստ եւ հարցրել, թե ինչպես է նրա անունը եւ ստանալով պատասխան, կրակել է ատրճանակից: Ավելի վաղ Մավարեն բազմաթիվ սպառնալիքներ էր ստացել իր ընդդիմագիր գործունեությամբ պայմանավորված:

Վենեսուելայի իշխանությունները դեռեւս չեն կեմնաբանել ընդդիմադիր գործչի սպանությունը: Սա երկրի իշխանությունների հակառակարոդների առաջին սպանությունը չէ: