Ամերիկացի սենատորների խումբը նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի, որ մերձավոր Արեւելքի երկրներին ռազմական օդանավերի մատակարարման պայմանագրերի չափից ավելի քննարկումը կարող է հանգեցնել նրան, որ այդ պատվերները կստանան ոչ թե ամերիկյան, այլ ռուսական կամ եվրոպական ռազմական տեխնիկա արտադրողները, գրում է The Wall Street Journal-ը:

Պայմանագրերի մոտավոր արժեքը կազմում է 9 մլրդ դոլար:

Խոսքը Lockheed Martin կորպորացիայի F-16s կործանիչների, Boeing-ի արտադրության F-15-ի եւ F/A-18-ի Կատար, Քուվեյթ եւ Բահրեյն մատակարարումների մասին: Վաշինգթոնը հետաձգել է պայմանագրերի կատարումը՝ Իսրայելի առրկությունների պատճառով: վերջինս մտավախություն ունի, որ ավիատեխնիկան, վեջնարդյունքում, կարող է օգտագործվել իր դեմ: գործարքն արգելակող եւս մեկ գործոն է Վաշինգթոնի քաղաքականությունն ուղղված տարածաշրջանում Իսրայելի ռազմական գերազանցության պահպանմանը:

Հանրապետական սենատորներ Ջոն ՄակՔեյնը եւ Բոբ Քորքերը, ինչպես նաեւ դեմոկրատ սենատորներ Ջեք Ռիդն ու Քլեր ՄաքՔասքիլը կարծում են, որ գործարքի չեղարկումը կհարվածի ամերիկյան արտադրողներին: «Պատվերների չեղարկումը չի խանգարի այդ երկրների կործանիչներ ձեռք բերել այլ մատակարարներից, այդ թվում, նարավոր է, Ռուսաստանից»,-նշել են նրանք:

«Ամերիկայն չպետք է ձեռքից բաց թողնի Մերձավոր Արեւելքում իր ազդեցության ընդլայնման հնարավորությունը, ապահովելու իր արդյունաբերական գերազանցությունը եւ չպետք է զիջի իր մրցակիցներին ու հակառակորդներին»,-ասել են սենատորները:

Բացի այդ, սենատորներն ընդգծել են, որ Boeing-ը եւ Lockheed Martin-ը նախազգուշացրել են, որ կարող են փակել իրենց արտադրական հզորությունները, եթե նոր պատվերներ չլինեն: