Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կառնա Մարի Յովանովիչը: Այս մասին գրում է «Դնի» ուկրաինական թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարբերականը հիշեցնում է, որ Յովանովիչը 2012-ից Եվրոպական հարցերի գրասենյակում զբաղեցնում էր պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա եղել է պետքարտուղարի օգնականը եւ զբաղվում էր Սկանդինավիայի, Բալթյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ երկկողմ հարաբերություններով:

2001-2004թթ. նա զբաղեցրել է Կիեւում փոխդեսպանի պաշտոնը: Նա ժամանակավորապես եղել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նախքան 2003-ին Ջոն Հերբսթը կժամաներ Ուկրաինա:

Բացի այդ, նա 2008-2011թթ. եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը, իսկ նախքան այդ՝ 2005-2008թթ. Ղրղզստանում ԱՄՆ դեսպանը: Նա աշխատել է նաեւ Ռուսաստանում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ Սոմալիում ԱՄՆ դեսպանատներում: