Ճապոնական Կյուսյու կղզում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է մշակութային ժառանգության ավելի քան 350 օբյեկտ, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Տուժել է նաեւ Կումամոտո քաղաքի ամրոցը, որը կառուցվել էր 17-րդ դարի սկզբին: Շենքի քարերի շարքերն ու կղմինդրը մասամբ փլուզվել են: Նաեւ վնասվել են Օիտա, Կուկուոկա, Սագա, Նագասակի ու Միյաձակի պրեֆեկտուրաների պատմական ու մշակութային հուշարձանները: Գործակալությունը ճշգրտում է, որ մշակութային վնասված օբյեկտների ընդհանուր թիվը 361 է:

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սուբսիդավորել վերականգնողական աշխատանքների համար տեղական աշխատակազմերի ծախսերի 85 տոկոսը՝ շուրջ 4.5 մլրդ դոլար:

Ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 14-ին Կյուսյու կղզու Կումամոտո ու Օիտա պրեֆեկտուրաներում 6.5       մանիդուտով հզոր երկրաշարժ, իսկ երկու օրից այն կրկնվել է ավելի մեծ հզորությամբ՝ հասնելով 7.3 մագնիտուդի: Մնացորդային ստորգետնյա ցնցումները առայսօր շարունակվում են:

Կյուսյու կղզում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը կազմել է 49, եւս 17 մարդ մահացել է տարհանման կետերում՝ սթրեսի ու սրված հիվանդությունների հետեւանքով: Փլվել կամ վնասվել է շուրջ 6 հազար տուն: