Ռուսաստանի Դաշնության Ազգային հակահաբեկչական կոմիտեն հաղորդում է, որ սեպտեմբերի 29-ին Դաղստանում ոչնչացված 15 գրոհայիների շարքում եղել են մարդիկ, ովքեր կապ են ունեցել «Ալ-Քաիդայի» Հյուսիսային Կովկասի էմիսար դոկտոր Մուհամեդի եւ դաղստանցի գրոհայիների ղեկավար Մագոմեդալ Վահաբովի հետ։
Վահաբովը, ով սպանվել էր այս տարվա օգոստոսին, մասնակցություն է ունեցել Մոսկվայի մետրոյում կազմակերպված ահաբեկչությանը։
Նախնական տվյալներով, 10 սպանվածներից 4-ը գտնվում են դաշնային հետախուզության մեջ ահաբեկչություն կատարելու համար։
Բացի այդ, «Իտար Տասսի» հաղորդմամբ, ազգային հակաահաբեկչական կոմիտեից հաղորդել են, որ իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Դաղստանում հաջողվել է կանխել երկու խոշոր ահաբեկչություն։




























