Արեգակնային համակարգի սահմաններից այն կողմ կյանքի համար պիտանի մոլորակ է գտնվել։ Այս մասին հայտնել են Կալիֆորնիայի եւ Կարնեգիի համալսարանների գիտնականները։

Երկիր մոլորակից 20 լուսնային տարի հեռավորության վրա գտնվող երկնային մարմնի մակերեսին կարող է հեղուկ վիճակով ջուր լինել։

Նոր մոլորակին տրվել է «581g» անվանումը։ Այն 3-4 անգամ ծանր է մեր մոլորակից։ Երկնային այդ մարմինը պտտվում է «Գլիզ 581» (կարմիր թզուկ) աստղի շուրջ։ Պտտման շրջանը երկրային շուրջ 37 օր է։