Իտալիայի կառավարությունը՝ Սիլվիո Բեռլուսկոնի գլխավորությամբ, ստացել է խորհրդարանի ստորին պալատի վստահությունը։
Վարչապետին կողմ է քվերակել 342, դեմ՝ 275 պատգամավոր, ձեռնպահ են մնացել երեքը, հայտնում է BBC-ն։ Եթե պատգամավորները Բեռլուսկոնիին վստահություն չհայտնեին, նա ստիպված կլիներ պաշտոնաթող լինել։
Վստահության հարցով քվեարկության նախաձեռնողը եղել է ինքը՝ վարչապետը, ով որոշել է վերջնականապես հստակեցնել քաղաքական ուժերի դասավորությունը իր կողմնակիցների եւ պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի թիմի միջեւ` տեւական եւ սուր բանավեճից հետո։
Բեռլուսկոնիին սատարողների մեջ են եղել նաեւ Ֆինիի կողմնակիցները, հայտնում է Lenta.Ru-ն։




























