Վարշավայում ընթանում է «պանամական գործով» քննիչների հատուկ խմբի նիստը «պանամական թղթապանակի» նյութերի հրապարակման գործով, որոնցում 149 լեհի ազգանուն կա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրապարակված փաստաթղթերում ի սկզբանե երեք լեհի ազգանուն է հիշատակվել. Վարշավայի նախկին քաղաքապետ Պավել Պիսկորսկու եւ երկու խոշոր գործարարի` Մարիուշ Վալտերի եւ Մարկ Պրոֆուսի: Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնեւ Զեբրոն կարգադրել է հետաքննություն իրականացրել տվյալ փաստի վերաբերյալ:
Մայիսի 9-ի երեկոյան Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը «պանամական թղթապանակի» հերթական փաստաթղթերն է հրապարակել: RMF24 ռադիոկայանը հայտնում է, որ նյութերում հիշատակվող լեհերի ցուցակն ընդլայնվել է մինչեւ 146 ընտանիք:
Նշվում է, որ փաստաթղթերում հիշատակվող բոլոր անձինք կարող են դատարան կանչվել` հարցաքննության: Հատուկ խմբի նիստին մասնակցում են Ֆինանսների նախարարության Հարկային վարչության եւ երկրի Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























