Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, որը կոչ էր արել մահմեդականներին արգելել այցելել Միացյալ Նահանգներ, հայտնել է, որ պատրաստ է բացառություն անել Լոնդոնի նոր քաղաքապետի` պակիստանյան ծագումով բրիտանացի Սադիկ Խանի համար:
Միլիարդատիրոջ խոսքով, նա «ուրախ է Խանի ընտրությանը եւ վստահ է, որ քաղաքապետը հրաշալի կկատարի իր աշխատանքը»: «Միշտ կլինեն բացառություններ», — հավելել է Թրամփը, հայտնում է Lenta-ն https://lenta.ru/, վկայակոչելով The Guardian-ին:
Ի պատասխան, Սադիկ Խանը հայտնել է, որ իրեն բացառություններ պետք չեն եւ ընդգծել է, որ մահմեդականների նկատմամբ միլիարդատիրոջ «անհարգալից կարծիքը» կարող է եւ ԱՄՆ-ն եւ Բրիտանիան պակաս անվտանգ դարձնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին Խանը, որը Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում առաջին մահմեդականն է, իր աշխատանքային հենց առաջին օրը Time ամսագրին հայտնել է, որ կրոնական համոզմունքներն իրենց թույլ չեն ԱՄՆ այցելել, եթե այդ երկրում նախագահական ընտրություններին հաղթի Դոնալդ Թրամփը:




























