Բելգորոդի շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցների իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 840 վարչական իրավախախտում, որից 472-ը` միգրացիոն օրենսդրության ոլորտում։

Վարչական պատասխանատվության են ենթարկվել 154 օտարերկյա քաղաքացիներ` Բելգորոդի շրջանում անօրինականորեն գտնվելու համար, 39-ը` անօրինական ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու համար եւ այլն։

Բացի այդ «Ագրոհոլդինգ Ավիդա» ընկերությունը քաղաքացիություն չունեցող մարդկանց աշխատացնելու համար տուգանվ ել է 35 հազար ռուբլիով։

Իրավապահներն ի հայտ են բերել Ուկրանիայի 7, Հայաստանի 3, Տաջիկստանի 1 քաղաքացի, ովքեր զբաղվել են շինարարությամբ` առանց համապատասխան թույլտվության: