Եվ Ռուսաստանին, եւ ԱՄՆ-ին ձեռնտու է, որ Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը հնարավորինս շուտ թուլանա, իսկ նա հրաժարական տա։ Այս մասին մայիսի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Արեւմտահայերի ազգային համագումարի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Վահան Մելիքյանը։

Նրա խոսքով՝ դա եւս մեկ հնարավորություն է տալիս Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ակտիվացնելու համար։ «Թուրքիայի ներսում քաղաքացիական հասարակությունը ակտիվանում է։ Մենք շարունակում ենք նրանց հետ երկխոսությունը։ Պաշտոնատար անձանցից շատերն ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը։ Ճիշտ է, չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը, բայց նրանք ասում են, որ Թուրքիայում դեռ պատրաստ չեն ճանաչմանը։ Taraf», «Zaman» եւ «Cumhurriyet» թերթերը փակելը տեղի է ունեցել հենց այդ պատճառով»,- նշել է Մելիքյանը։