ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս ամսվա վերջին Ճապոնիա իր ուղեւորության ընթացքում կայցելի Հիրոսիմա, հայտնել են Սպիտակ տնից: 

Այսպիսով` նա ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը կդառնա, որը կայցելի Հիրոսիմա: 

Իր կողմից, Ճապոնիայի ԱԳՆ-ն ճշտում է, որ ուղեւորությունը նախատեսված է մայիսի  27-ին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ամերիկյան ՌՕՈՒ-ն 1945-ի օգոստոսի 6-ին եւ 9-ին  «Փոքրիկ» եւ «Հաստլիկ» ատոմային ռումբեր էր նետել Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա  Ճապոնիայի արեւմտյան մասում, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում: Հիրոսիմայի ռմբակոծման հետեւանքով մոտ   140 հազար մարդ է զոհվել: