Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Հարավային Կովկասի խնդիրների մասին:

«Ադրբեջանի եւ Վրաստանի խնդիրները միայն այդ երկրների խնդիրները չեն, դրանք վերաբերում են անեւ տարածաշրջանի այլ երկրներին»- 1news.az  գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած միջազգային էնէերգետիիկ խորհրդաժողովի ժամանակ։

«Մեր երկրում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար պետք է խաղաղության հասնել նաեւ հարեւան երկրներում։ Այդ պատճառով մենք կողմ ենք արտահայտվում մեր տարածաշրջանում բոլոր խնդիրների խաղաղ եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը»-ասել է վարչապետը։