Սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան Դաղստանի Կասպիյսկ քաղաքի արվարձանում ոստիկանության պարեկապահակային մեքենայի մոտ պայթուցիկ սարք է գործի դրվել, որի ուգնությունը կազմել է 200 գրամ տրոտիլային համարժեքով:
Ռումբի պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 17 ոստիկաններ: 8 մարդ բեկորային վնասվածք է ստացել, եւս 9-ը կանտուզիա են ստացել: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:




























