Երեւանի Թբիլիսյան խճուղում անհայտ ավտոմեքենան այսօր՝ ժամը 7.30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 1936 թվականին  ծնված Աշոտ Ավանեսյանին եւ դիմել փախուստի: Վրաերթի հետեւանքով Աշոտ Ավանեսյանը մահացել է: Նա աշխատում էր Թբիլիսյան խճուղու վրա գտնվող «Իդեալ» խանութների ցանցի պահեստում՝ որպես բանվոր: NEWS.am-ին դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 1-03 ծառայության մեքենան դիակը տեղափոխել է դիահերձարան:
 
Դեպքի վայր են ժամանել Երեւան քաղաքի Ճանապարհային ոստիկանության եւ  Արաբկիրի բաժնի ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ  ՃՈ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի ավագ քննիչը: Աշխատանքները ղեկավարում էր Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի