Կրթական ոլորտի պատասխանատուները բոլոր ասուլիսների ժամանակ կոկորդ են պատռում, թե՝ տարրական դասարաններում դասագրքերն անվճար են՝ գրում է «Հրապարակ»-ը: Օրաթերթը տեղեկացնում է, որ իրենց խմբագրություն է զանգել թիվ 68 դպրոցի երրորդ դասարանցու ծնող եւ բողոքել, որ դասագրքերի համար փող են հավաքում։ 1200 դրամ՝ ռուսերենի եւ 2 հազար՝ մնացածների համար։ Անվճար է տրվել միայն մաթեմատիկայի դասագիրքը, այն էլ շատ մաշված է եղել։ Ծնողն ասել է, որ զանգահարել է ԿԳՆ թեժ գիծ, որտեղից ասել են՝ ոչ բոլոր դասագրքերն են անվճար։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























