Թաիլանդի կառավարությունը որոշել է դադարեցնել ոսկու արդյունահանման համար նոր արտոնագրերի տրամադրումը եւ մինչեւ 2016-ի վերջը ամբողջովին դադարեցնել բոլոր հանքերում ոսկու արդյունահանումը։ Այս մասին ասված է կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Որոշումը կայացվել է շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա ոսկու արդյունահանման աշխատանքների ազդեցությունը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ասված է փաստաթղթում։

2016-2017թթ. հատուկ հանձնաժողովը, որի կազմում կլինեն նաեւ բժիշկներ, քիմիկոսներ եւ արտադրության էկոլոգիայի ոլորտի մասնագետներ, կուսումնասիրի երկրի բոլոր հանքերի վիճակը եւ այնտեղ ոսկու ստացման տեխնոլոգիաները, ինչպես նաեւ ոսկու հանքահանմանը մոտակա տարածքներում հողի եւ ջրամբարների վիճակը, այդ ոլորտում աշխատող կամ անմիջական հեռավորության վրա ապրող մարդկանց առողջական վիճակը, ասված է փաստաթղթում։