Թայվանում իրականացվել է ուսանողի մահապատիժը, որը 2 տարի առաջ Թայբեյի մետրոյում սպանդ էր կազմակերպել։ Հանցագործի մահապատիժն իրականացվել է գնդակահարության միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կղզու Արդարադատության նախարարությանը։
Դրանից առաջ դատարանը 23-ամյա Չժեն Ցզեին մեղավոր էր ճանաչել 4 մարդու դիտավորյալ սպանության եւ 22-ին վիրավորելու համար։
Հիշեցնենք, որ դեպքը պատահել էր 2014թ. մայիսին։ Մետրոյով երթեւեկող երիտասարդը հանել էր դանակը եւ անկանոն հարվածներ էր հասցրել վագոնում գտնվող մարդկանց։
Ուսանողը ընդունել էր մեղքը, սակայն չէր զղջացել կատարածի համար։




























