«Իսլամական պետության» հետ կապեր ունեցող խմբավորման զինյալները Մեծ Բրիտանիա էին մտնում ու երկրում ահաբեկչություններ ծրագրում այն ճանապարհներով որոնցով փախստականներն էին Եվրոպա հասնում, գրում է The Telegraph –ը:
Պարբերականի տեղեկություններով, ահաբեկիչների ծրագիրը բացահայտվել է Իտալիայում մեկ պակիստանցու ու երկու աֆղանների ձերբակալությունից հետո, որոնք Եվրոպայում ահաբեկչական հանցագործություններ նախապատրաստող հանցավոր խմբավորման անդամներ էին: Աֆղանստանի եւս երկու քաղաքացիներ, որոնք նույնպես այդ խմբավորման անդամ էին, ըստ երեւույթին կարողացել են թաքնվել իտալական ոստիկանությունից ու վերադառնալ իրենց երկիր:
Պարբերականը պարզաբանում է, որ ԻՊ –ի ու «Ալ Կաիդայի» հետ հնարավոր կապեր ունեցող խմբավորման անդամները լուսանկարում էին Լոնդոնում ենթադրյալ թիրախները՝ այդ թվում հյուրանոցներ, ռեստորաններ, բուժկենտրոններ ու հավանաբար ծրագրում էին իրենց դաշնակիցներին Կալե քաղաքով Ֆրանսիա փոխադրել:
Նշում են, որ խմբի բոլոր անդամները ստացել են փախստականի կարգավիճակ, ինչը նշանակում է որ նրանց կարող էին անարգել տեղաշարժվել Եվրոպայում:
Իտալիայի քննիչները կարծում են, որ խմբի անդամները ահաբեկչություններ էին ծրագրում Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ Բելգիայում: Իտալացի ոստիկաննները նաեւ կասկածոմ են, որ ահաբեկիչները կարող էին լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Իրաքում, Սիրիայում, Պաղեստինում ու Լիբանանում գործող ԻՊ-ին:




























