Նիգերիայի նախագահի Մուհամմեդ Բուխարին խորապես ցնցված է իր երկրի կոռումպացված լինելու մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարություններից, գրում է Independent-ը։

Բուխարիի ներկայացուցչի խոսքով՝ նախագահը ենթադրում է, որ հավանաբար Քեմերոնը խոսել է Նիգերիայի պատմության անցյալի մասին, երբ երկիրը ղեկավարում էին իր նախորդները։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ավելի վաղ որոշ նախարարների եւ թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ միացրած բարձրախոսով զրուցելիս ասել էր, որ Աֆղանստանն ու Նիգերիան «ֆանտաստիկ կոռումպացված» են։