Գերմանիայի դատախազությունը 40 գործ է բացել փախստականների նկատմամբ, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ, գրում է Neue Osnabrücker Zeitung-ը։
Գերմանիայի Քրեական գործերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ դեպի Եվրոպա փախստականների հոսքի սկզբից ի վեր գերմանացի իրավապահները գրանցել են միգրանտների կողմից ահաբեկչական սպառնալիքի մասին մոտ 350 դիմում։ Սակայն դատախազությունը անհրաժեշտ է համարել միայն 40-ի դեպքում գործ հարուցել, քանի որ շատ դեպքերում դիմումները ներկայացրել են քսենոֆոբիական հակումներ ունեցող անձինք։




























