Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկության ֆոնին, ինչպես տեղեկացնում են «Ժամանակ»-ի իշխանական աղբյուրները, մի շարք ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս: «Բանն այն է, որ մեկ տարի առաջ Մոսկվայում հեռակա կարգով ձերբակալվել էր Մոսկվայի Հյուսիսային օկրուգի պրեֆեկտ Յուրի Խարդիկովը: Այս տարվա հուլիսին էլ ձերբակալվեց մեկ այլ պրեֆեկտ՝ Յուրի Բուլանովը: Երկու Յուրիները ձերբակալվել են մեքենայությունների համար: Եւ ահա, Լուժկովի պաշտոնանկության ֆոնին, մի շարք ուշագրավ փաստերն են ի հայտ եկել երկու նախկին պրեֆեկտների քրգործերից: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ նախկին պրոֆեկտների գործերը քննելու ժամանակ պարզվել է, որ այդ մեքենայությունների մեջ են ներքաշված մի շարք հայաստանյան գործարարներ եւ պաշտոնյաներ»,-գրում է թերթը եւ խոստանում առաջիկայում հրապարակել այդ գործարարների եւ պաշտոնյաների անունները:

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























