Բոլոր 46 մարդիկ փրկվել են զբոսանավից, որը բոցավառվել է ավստրալական Քվինսլենդ նահանգի ափերի մոտ, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով 9news.com.au-ին:
Նշվում է, որ աղետի ահազանգը նավից ստացվել է այն բանից հետո, երբ կրակը հասել է շարժիչների բաժանմունք:
Հաղորդվում է, որ նավում գտնվող բոլոր մարդկանց հաջողվել է նստել փրկարարական նավակներ ավելի շուտ, քան նավը կսկսեր ջրասույզ լինել:
Նախնական տվյալների համաձայն, ուղեւորներից եւ անձնակազմից ոչ ոք չի տուժել:




























