ՕՊԵԿ-ի նավթային «զամբյուղի» (OPEC Reference Basket of crudes) գինը երեքշաբթի` մայիսի 10-ին նվազել է 0,56 դոլարով կամ 1,37 տոկոսով հասնելով մեկ բարելի դիմաց  մինչեւ 40,2 դոլարի, նախորդ օրվա առք ու վաճառքի ընթացքում մեկ բարելի դիմաց 40,76 դոլարի փոխարեն, հետեւում է կազմակերպության հաղորդագրությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Մայիսին բարելի միջին գինը գտնվել է 40,94 դոլարի մակարդակում, իսկ 2016-ին ` 32,74 դոլարի:

2015-ին ՕՊԵԿ-ի նավթային «զամբյուղի» գինը կազմել է մեկ բարելի դիմաց  49,49 դոլար, իսկ 2014-ին` 96,29 դոլար: 100 դոլարից ցած այն իջել է 2014-ի սեպտեմբերին` այն ժամանակ կազմելով մեկ բարելի դիմաց 95,98 դոլար:

2013-ին «զամբյուղը» միջինը մեկ բարելի դիմաց 105,87 դոլար արժեր, 2012-ին` 109,45 դոլար,  2011-ին` 107,46 դոլար, 2010-ին` 77,45 դոլար: «Զամբյուղի» գնի ռեկորդ է սահմանվել  2008-ի հուլիսի 3-ին. 140,73 դոլար մեկ բարելի դիմաց:

ՕՊԵԿ-ի «զամբյուղի» գինը սահմանվում է որպես նավթի հետեւյալ տեսակների միջին գին, որոնք արդյունահանվում են կարտելի երկրների կողմից.   Saharan Blend (Ալժիր), Girassol (Անգոլա), Oriente (Էկվադոր), Iran Heavy (Իրան), Basra Light (Իրաք), Kuwait Export (Կուվեյթ), Es Sider (Լիբիա), Bonny Light (Նիգերիա), Qatar Marine (Կատար), Arab Light (Սաուդյան Արաբիա), Murban (ԱՄԷ) и Merey (Վենեսուելա):