Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Դեւիդ Քարթերը երկրի վարչապետ Ջոն Քեյին խնդրել է լքել նիստերի դահլիճը բանավեճի ժամանակ վարքագծի կանոնները խախտելու համար։
Նիստի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները վիճել էին վարչապետի հետ նրա այն պնդումների համար, թե Greenpeace բնապահպանական կազմակերպությունը պանամական թղթապանակում է։ Greenpeace-ի ներկայացուցիչը վարչապետին հարցրել է, թե ինչու նա չի ուզում ներողություն խնդրել իր բառերի համար, ինչին Քեյը պատասխանել է, որ ինքը ներողություն խնդրելու պատճառ չունի։
Երբ վիճանաբող կողմերը սկսել են գոռգոռալ, խոսնակ Քարթերն անջատել է Քեյի խոսափողը, սակայն Քեյը շարունակել է բղավել։
Դրանից հետո խոսնակը վարչապետին խնդրել է լքել նիստերի դահլիճը։




























