Համակարգչային հաքերները, որոնք աչք էին տնկել Մեծ Բրիտանիայի բանկային հաշիվների վրա, եղել են Ուկրաինայից, Լատվիայից, Վրաստանից, Բելառուսից եւ Էստոնիայից ժամանածներ: Այդ մասին հայտնել են բրիտանական իրավապահները: Ճշտված տվյալներով, ձերբակալվել է 20 մարդ: Նրանք բոլորն էլ նախկին ԽՍՀՄ-ից ժամանածներ են, որոնք բնակվում էին Մեծ Բրիտանիայում, հաղորդում է  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ձերբակալվածներին կասկածում են մեքենայությունների մեջ, որոնց արդյունքում գողացել էին միլիոնավոր ֆունտ գումարներ: Հաքերների թիրախ էին դարձել HSBC, RBS, Barclay`s եւ Lloyds TSB ընկերությունները, հաղորդում է BBC-ն:

Քննության տվյալներով, ավազակախումբը աշխատել է Մեծ Բրիտանիայում 2009թ. հոկտեմբերի 13-ից մինչեւ 2010թ. սեպտեմբերի 28-ը: Հանցագործներն օգտագործել են Zeus վիրուսը, որով վարակել են հազարավոր համակարգիչներ: