Ֆրանսիացի մոդելավորող Գրեգորի Բեսսոնը հսկայական մարդկային գանգի տեսքով բազկաթոռ է նախագծել։ Luxurylaunches-ի փոխանցմամբ նման կահույքը հարմար է կինեմատոգրաֆիայի սուպերչարագործների համար։ Բազկաթոռի կողային հատվածը ապակեթելից է, իսկ նստատեղը՝ կաշեպատ։
Հավաքածուում մի քանի մոդել է ներկայացված, յուրաքանչյուրը՝ տարբեր գույնի։ Ցանկության դեպքում բազկաթոռին կարելի է աքսեսուարներ կցել՝ փոքրիկ արծաթյա, ոսկյա կամ ճենապակե գանգեր։




























