Հաքերները կոտրել են Վենեսուելայի նախագահի անձնական բլոգը` Twitter սոցիալական ցանցում: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Թերեք Էլ-Ասամին:

Կոտրելու հիմնական նշանները եղեք հաղորդագրություններ են եղել, որոնց հեղինակները հաստատ քաղաքական դեմքեր չեն եղել, հաղորդում է ITReviews-ը:

Էլ-Ասամին հայտնել է, որ բլոգն «իրեն տարօրինակ է պահել սեպտեմբերի 22-ից սկսած», բայց հիմա բոլոր անսարքությունները հաղթահարվել են եւ Չավեսը կարող է շարունակել հաղորդագրություններ գրել իր բլոգում:

Հաքերներին եւ նրանց արարքը բացահայտելու համար վենեսուելայի պատկան մարմինները դիմել են ԱՄՆ-ի օգնությանը: Չավեսի բլոգը շուրջ 850 հազար բաժանորդ ունի, որոնց նախագահն արդեն մի քանի հարյուր հաղորդագրություն է ուղարկել: