Ռուսական բանակի նախկին փոխգնդապետ Միխայիլ Խաչիձեն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, խստացված ռեժիմի ուղղիչ գաղութում՝ Վրաստանի օգտին լրտեսելու համար։
Դատապարտյալը պետական գաղտնիք հանդիսացող ռազմական բնույթի տեղեկություններ է հաղորդել վրացական հատուկ ծառայություններին։ Խաչիձեն խոստովանել է, որ 2007 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բաթում քաղաքում ինքը հավաքագրվել է Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Դատարանը հաշվի է առել մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ՝ այդ թվում մանկահասակ երեխաների առկայությունը, քննչական մարմինների հետ համագործակցելն ու զղջալը։




























