Կյանքի 89-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է կինոռեժիսոր Արթուր Փենը:
Փենը ծնվել է 1922թ. Ռուսաստանից ժամանած ներգաղթյալների ընտանիքում: Նա ճանաչում է ստացել որպես թատերական ռեժիսոր: Սակայն համաշխարհային ճանաչում ռեժիսորը ստացել է 1967թ. «Բոնի եւ Քլայդ» ֆիլմով: Երեք տարի անց Փենը նկարել է լեգենդար «Մեծ փոքրիկ մարդը» վեսթերնը՝ Դասթին Հոֆմանի դերակատարմամբ:
«Բոննի եւ Քլայդ» ֆիլմը պատմում է Մեծ դեպրեսիայի ժամանակների երկու հայտնի կողոպտիչների մասին:
Ֆիլմը երկու «Օսկար» էր ստացել եւ զգալի ազդեցություն է ունեցել ամերիկյան կինեմատոգրաֆի զարգացման վրա:
Արթուր Փեննի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է, գրում է Los Angeles Times-ը:





























