Հյուսիսային եւ Հարավային Կորեաները կրկին չեն կարողացել պայմանավորվել:

Ինչպես հայտնել են հարավկորեական պատվիրակության անդամները, Սեուլը շարունակում է  ներողություններ պահանջել ԿԺԴՀ-ից՝ հյուսիսկորեական տորպեդոյի հարվածից հարավկորեական կորվետի կործանման համար: Միջադեպի արդյունքում զոհվել էր 46 մարդ:

Երկու Կորեաների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են Փհանմունջի բանակցային կետում, որը գտնվում է երկու պետությունների ապառազմականացված տարածքում: Սակայն կողմերին կրկին չի հաջողվել պայմանավորվել:

ԿԺԴՀ-ն շարունակում է պնդել իր անմեղությունը եւ չի ցանկանում համաձայվել միջազգային հետաքննության արդյունքների հետ: